Posted in Գրականություն

Նետում ես ոսկի նետերըդ՝ 

Նետում ես ոսկի նետերըդ by Liliana Gevorgyan (soundcloud.com)

Նետում ես ոսկի նետերըդ,
Հուրերդ — որպես արև,
Ես դեմըդ — դողդոջ տերև,
Նետում ես ոսկի նետերըդ։
Դու բոց ես, ես խենթ թիթեռ եմ,
Դու վառ ես, դու հրաթև,
Նետում ես ոսկի նետերըդ,
Հուրերըդ որպես արև։

Leave a comment