Posted in Գրականություն

Ամանորյա մաղթանքներ

Նոր տարին մարդուն դարձնում է առավել բարի, առույգ, երազկոտ, աշխատասեր։ Մարդիկ տարիների ընթացքում կորցնում են կյանքում ամեն թանկ ու կարևոր հատկությունը՝ երազելու կարողությունը։ Ինձ թվում է, որ մարդ անդադար պետք է երազի ու երբեք չդադարի պայքարելուց։ Նոր տարին, նոր սկիզբ է, նոր հնարավորություն՝ նորից պայքարելու, նպատակներին հասնելու և երազանքների հետևից գնալու համար։ Ահա թե ինչու եմ ես այս տոնը շատ սիրում և իմ մաղթանքները ուղղում եմ բոլոր այն մարդկանց, ովքեր հուսահատված են, տխուր։ Մաղթում եմ, որ չդադարեք երազել, չդադարեք պայքարել, և մի լուսավոր օր ամեն բան ձեզ մոտ կստացվի։

Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ։Բոլորին ցանկանում եմ առողջություն երջանկություն և ամենակարևորը, որ մեր հայրենիքում խաղաղություն լինի և Աստված մեր զինվորներին պահպանի։

Leave a comment